Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ինչո՞ւ են ձմռանը նվում հոդերը

Ինչո՞ւ են ձմռանը նվում հոդերը

Տնքում են եղանակի պատճառո՞վ: Տաք ջրով լոգանքը, տաքացնող քսուքները կարող են նույնիսկ վնասել, ուստի պետք է դիմել մասնագետ բժշկի: Եթե թիկունքի, հոդերի ցավն անհանգստացնում է, նախ պետք է ախտորոշվել:

 

Ձմռանը հոդացավից բողոքում ենք, քանի որ համապատասխան չենք հագնվում: Ցրտի դեպքում հատկապես ծնկներն են տուժում: Ցավը մեղմելու համար պարզապես տրորում ենք քսուքով ու փաթաթում շալով, սակայն դրանով խնդիրը չի լուծվում: Հետագայում սա կարող է հանգեցնել կռճիկային հյուսվածքի քայքայման: Հոդերի վիճակի վրա անդրադառնում է նաև հորմոնային անհավասարակշռությունը և նյութափոխանակության խանգարումը: Այդ է պատճառը, որ դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ առաջանում են հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրներ: Մեծ նշանակություն ունի նաև ավելորդ քաշը: Քայլելու ընթացքում իրանի ողջ ծանրությունն ընկնում է ոտքերի ու ողնաշարի վրա: Համապատասխանաբար, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան շուտ են հոդերը շարքից դուրս գալիս:

Թե՞ հիվանդության պատաճառով…

Հենաշարժողական ապարատի հիվանդություններով մեծ մասամբ տառապում են քաղաքաբնակները: Հիվանդության զարգացմանը նպաստում է նստակյաց կենսակերպը և նվազ շարժողական ակտիվությունը: Ուստի երբեք բաց մի թողեք սպորտով կամ մարզանքով զբաղվելու առիթները: Հոդերի համար լավագույն մարզաձևը լողն է: Իսկ վազքը, թռիչքները, աստիճանավանդակով վեր ու վար անելը կարող են օգուտ չտալ:

Հենաշարժողական ապարատի հիվանդություններից ամենատարածվածը արթրիտն ու արթրոզն են: Դրանք տարբեր հիվանդություններ են, սակայն արտաքին դրսևորումներով շատ նման են. այտուց, փքում. հոդի արտաքին գծագրի փոփոխություն: Հաճախ այս հիվանդությունների պատճառ են դառնում կոտրվածքները: Բացառություն են պոլիարթրիտները, որոնք հրահրվում են ներքին հիվանդություններով:

Արթրոզի դեպքում ախտահարվում են ծնկների և ուսերի հոդերը: Կոնքազդրային (կոքսարթրոզ) արթրոզի դեպքում ցավը ազդրի վերևի հատվածից տարածվում է մինչև ծունկ և ուժգնանում քայլելու, ծունկը ծալելու, աստիճաններից իջնելու ժամանակ, իսկ կտրուկ շարժումների դեպքում ճռճռում է: Հանգստի վիճակում ցավեր չկան: Հիվանդությունը կարելի է ճիշտ ախտորոշել միայն ռենտգենային պատկերով:

Արթրոզի դեպքում քայքայվում է ոսկրի կռճիկային հյուսվածքը: Հիվանդությունը կապված է անոթային փոփոխությունների հետ (ինչն էլ հանգեցնում է կռճիկային հյուսվածքի սնուցման խանգարման). պատճառներն են արյան բարձր ճնշումը, աթերոսկլերոզը, երակների լայնացումը, շաքարախտը, հոդերի գերբեռնվածությունը:

Ինչպե՞ս բուժել

Անհրաժեշտ է կարգավորել, չափավորել քաշը, արյան ճնշումը, բուժել անոթների հետ կապված հիվանդությունները: Ցավերի դեպքում օգնում են հակաբորբոքային քսուքները:

Արթրիտն առաջանում է միանգամից, և ընթացքն էլ բուռն է: Հիվանդության հիմնական պատճառը հոդի շրջան ներթափանցած վարակն է: Տեղում սուր ցավ է առաջանում: Այն տանջում է անընդհատ` թե՛ հանգիստ և թե՛ շարժուն վիճակում: Առաջանում է փափուկ հյուսվածքների այտուց, բարձրանում է ջերմությունը, շոշափելիս անգամ ցավում է: Արթրիտի դեպքում արյան անալիզն ահազանգող է. նկատվում է լեյկոցիտոզ, և մեծանում է ԷՆՄ-ն (էրիթրոցիտների նստեցման մակարդակը): Պատճառներից են փափուկ հյուսվածքների վարակները, թոքախտը և օրգան համակարգերի հիվանդությունները:

Հաճախ հնարավոր է հիվանդությունը լրիվ բուժել, սակայն այն կարող է նաև քրոնիկական բնույթ ստանալ: Ամենից առաջ հարկ է բորբոքային վիճակը վերացնել:

Հոդերի հետ կապված խնդիրներ ունենում է 30-35 տարեկան մարդկանց 30%-ը, 55-ից բարձր տարիքում` 80%-ը:

Շատ կարևոր է հիշել, որ ինչքան էլ հաճելի է ցավի ժամանակ տաքության զգացումը, միևնույն է, տաքը կարող է խորացնել վիճակը: Այս խնդիրն ունեցողների հոդերը «սիրում են» թթու կաթնամթերք` կաթնաշոռ, այծի կաթ, որոնք հարուստ են կալցիումով: Օգտակար են նաև գետի ձկները (հարուստ են ֆոսֆորով), բանջարեղենը և կանաչ գույնի մրգերը, դդմի ու արևածաղկի սերմերը, կանաչ թեյը: Հոդերի կռճիկային ու շարակցական հյուսվածքների, ինչպես նաև արյան շրջանառության կարգավորման համար խորհուրդ են տրվում վիտամիններ B3 (տավարի լյարդ, ձու, կանաչի), C (մասուր, չիչխան, սև հաղարջ, խնձոր, սալոր, մորի, կարմիր քաղցր պղպեղ), PP (ոլոռ, լոբի, ոսպ), E (բուսական յուղեր, ձողաձկան լյարդ, բրոկկոլի):

Աղբյուր. ankakh.com
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ